07.11.2016

Բաց դիտահորեր Մարտունիում

Վարդանյանց լեռնանցքի Մարտունու հատվածում՝ Աբովյան և Մոմճյան փողոցներում կան 4 բաց դիտահորեր, որոնցից 2–ը հարակից տների բնակիչները սեփական միջոցներով փորձել են լուծում տալ՝ լիցք և մասնակի ծածկ կազմակերպելով, բայց մյուս երկուսը շարունակում են բաց մնալ;

Չնայած ժամանակ առ ժամանակ դիտահորերը փակվում են, բայց  կրկին առանց փակիչի են մնում։



Բաց դիտահոր կա նաև Կամոյի 16 հասցեում, որը մենք ֆիքսել էինք առատ ձյան տեղումների ժամանակ, բայց ձյան հալվելուց հետո պարզվեց փակիչը մի փոքր հեռու է ընկած։

Խնդիրը հնարավոր է լուծել դիտահորերի փակիչները տեղադրելիս նաև զոդման աշխատանք տանել՝ ապահովագրելով հետագա կորուստներից։









Комментариев нет:

Отправить комментарий